Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյան (Մարզո)

Մարզպետունի Գարուշի Պետրոսյան, ծնվել է 1960թ.-ի դեկտեմբերի 10-ին Վեդիի շրջանի Գորավան գյուղում: Ընդհանուր առմամբ դատապարտվել է 2 անգամ:


 


Մարզպետունի Պետրոսյանը՝ Մարզո, որպես «օրենքով գող» թագադրվել է 1991թ.-ին 30 տարեկանում: Մարզոն ինչպես և բազմաթիվ ազգությամբ հայ «օրենքով գողեր» իր կյանքի մի զգալի մասն ապրել է Մոսկվայում, բազմաթիվ են դեպքերը, երբ մեր հայրենակից բիզնեսմենները իրենց խնդիրների լուծման համար դիմել են Մարզոին:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները Մարզոն բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել՝ Ռուդիկ Օգանովի (Գեներալ Ռուդիկ Բակինսկու) հետ: Չնայած նրան, որ նա բավականին մեծ ազդեցություն ուներ մոսկովյան գողական շրջանակներում և կարող էր ինչպես և շատ «օրենքով գողեր» ապրեր ցոփ ու շվայթ կյանքով, այդուհանդերձ նա իր ընտանիքի հետ ապրում էր բավականին համեստ պայամններում՝ երկու սենյականոց վարձակալությամբ բնակարանում և վարում էր ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենա: Ըստ օպերատիվ ամփոփագրերի Մարզոն իր եկրորդ դատվածությունը վաստակել է 2000թ.-ին, երբ իր վերոնշյալ ավտոմեքենայով տիկնոջ հետ ուղևորվելիս է եղել մասնակցելու իր ծանոթներից մեկի հուղարակավորությանը: Մերձմոսկովյան շրջանում ՆԳՆ աշխատակիցները կանգնեցրել են նրա մեքենան և զննությամբ հայտնաբերել 2 գրամ հերոին տեսակի թմրանյութ:

2002թ.-ին պատժի կրումից հետո Մազպետունի Պետրոսյանն ընտանիքի հետ վերադառնում է իր հայրենի Գորավան գյուղ: Նա այն եզակի օրենքով գողերից էր, որ այստեղ նույնպես ապրում էր նույն համեստ և հավասարակշռված կյանքով նրա անունը որևէ ձևով չեր կապվում ոչ մի կրիմինալ իրադարձության հետ:

Մարզոն սպանվել է որսորդական հրացանի կրակոցով իր տան բակում 2009թ.-ի հունիսի 20-ին իր հեռավոր ազգական՝ Պերճիկ Շաբոյանի կողմից:

 

Շարունակելի #Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.