
Հանդիպել են Սամվել Ալեքսանյանն ու օրենքով գող Զապը
Նախորդ օրը կեսգիշերին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:
Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը և օրենքով գող, Զապ մկանունով Անդրանիկ Սողոյանը:
Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետև այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, և թե տեսանկարահանողի:
ՀԺ