Հարցաքննության է կանչվել 3 ամսական «ահաբեկիչը»

Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել 3 ամսական երեխայի, երբ նրա պապն անկետան լրացնելիս սխալմամբ փոքրիկին «ահաբեկիչ» է անվանել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, 3 ամսական Հարվի Քենյոն Քայրնսը պատրաստվում էր ընտանիքի հետ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք մեկնել, սակայն վիզային կից անկետայի լրացման ժամանակ պապի թույլ տված սխալի պատճառով ուղևորությունը միառժամանակ հետաձգվել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ պապը՝ 62-ամյա Փոլ Քենյոնը, սխալմամբ նշել է, որ երեխան առնչություն ունի ահաբեկչությանը, լրտեսությանը, սաբոտաժին:

Այս թյուրիմացության պատճառով ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է թոռնիկին այցագիր տրամադրել:

«Չէի կարող հավատալ, որ նրանք չնկատեցին ակնհայտ սխալն ու մտածեցին, թե 3 ամսական փոքրիկը կարող է որևէ մեկին վնաս տալ»,-նշել է բրիտանացին:

The Guardian-ը նշում է, որ դեսպանատան աշխատակիցները փոքրիկին հարցաքննության են կանչել, որի ժամանակ երեխան իրեն շատ խելոք է պահել:

Հայտնի է, որ թղթաբանական քաշքշուկի պատճառով տղամարդը ստիպված է եղել հավելյալ 3.000 ֆունտ ստերլինգ վճարել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.