Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 101.
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը

 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մասը վաճառել կամ այլ ձևով զիջել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), եթե այդ իրավունքի իրականացման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ: Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձի:

Եթե, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ընկերությունը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:

Մասնակցի բաժնեմասը (դրա մասը) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռք բերվելու դեպքում, ընկերությունը պարտավոր է այն իրացնել այլ մասնակիցների կամ երրորդ անձանց` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում ու կարգով կամ նվազեցնել իր կանոնադրական կապիտալը` սույն օրենսգրքի 98 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով` բաժնեմասն անցնելու համար համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) դա վճարելու կամ դրա իրական արժեքը բնեղենով հատուցելու` ընկերության պարտականությանը:

(101-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.