Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 1016.
Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

 

Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, որի օգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, որին փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչև պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:

Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա` ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սույն կետով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողն ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:

(1016-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն օրենքներ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.