Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 104.
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները

 

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով:

Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով:

Եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա համապատասխան գույքը վերադարձվում է ընկերությունից դուրս եկող մասնակցին: Նման գույքի բնականոն մաշվածության հետևանքով նվազած արժեքը չի հատուցվում:

Ընկերության մեջ չմտած ընկերության մասնակցի ժառանգի կամ ընկերության մասնակից իրավաբանական անձի իրավահաջորդի հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.