Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 1125.
Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը տնօրինելը

 

Հեղինակը կամ այլ իրավատերը կարող է պայմանագրով` ներառյալ հրապարակային սակարկություններում կնքված, ստեղծագործությունն օգտագործելու իր բոլոր իրավունքները փոխանցել այլ անձի (օգտագործման իրավունքի օտարում):

Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցվում է համապարփակ իրավահաջորդության կարգով (1105 հոդվածի 1-ին կետ):

Իրավատերը կարող է այլ անձի հանձնել որոշակի սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն (լիցենզիա): Թույլտվությունը պահանջվում է ստեղծագործությունն ինչպես նախնական, այնպես էլ վերամշակված ձևով` ներառյալ թարգմանության, դաշնակման և այլն, օգտագործելու համար:

Ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն (1105 հոդվածի 2-րդ կետ):

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.