Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 114.
Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները

 

Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի թողարկել արտոնյալ բաժնետոմսեր, որոնք դրանց տերերին երաշխավորում են շահութաբաժիններ ստանալ, որպես կանոն, բաժնետոմսերի անվանական արժեքից որոշված տոկոսներով` անկախ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքից, ինչպես նաև մյուս բաժնետերերի համեմատությամբ նախապատվության իրավունքով ստանալ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի մասը և նման բաժնետոմսերի թողարկման պայմաններով նախատեսված այլ իրավունքներ:

Արտոնյալ բաժնետոմսերը դրանց տերերին իրավունք չեն տալիս մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

Արտոնյալ բաժնետոմսերի բաժինը չպետք է գերազանցի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի քսանհինգ տոկոսը:

Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի պարտատոմսեր թողարկել կանոնադրական կապիտալի չափը կամ այդ նպատակների համար երրորդ անձանց կողմից ընկերությանը տրամադրված ապահովության մեծությունը չգերազանցող գումարով:

Բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.