Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 120.
Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը

 

Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:

Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից:

Կոոպերատիվից հեռացված անդամը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ունի փայ և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ ստանալու իրավունք:

Կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր փայը կամ դրա մասը հանձնել կոոպերատիվի այլ անդամի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ:

Փայը (դրա մասը) կոոպերատիվի անդամ չհամարվող քաղաքացուն հանձնել թույլատրվում է միայն կոոպերատիվի համաձայնությամբ: Այդ դեպքում կոոպերատիվի մյուս անդամներն օգտվում են նման փայը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից: Եթե կոոպերատիվի անդամները կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված ժամկետում չեն օգտվել այդ իրավունքից, փայը կարող է օտարվել երրորդ անձի:

Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ: Հակառակ դեպքում` կոոպերատիվը ժառանգներին վճարում է կոոպերատիվի մահացած անդամի փայի արժեքը:

Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Կոոպերատիվի անդամի պարտքերով չի կարող բռնագանձում տարածվել կոոպերատիվի անբաժանելի ֆոնդերի վրա:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.