Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 1212.
Կտակը կատարելը: Կտակակատարը

 

Կտակարարը կարող է կտակ կատարելը հանձնարարել կտակում նշված անձին` կտակակատարին: Այդ անձի` որպես կտակակատար հանդես գալու համաձայնությունը պետք է արտահայտված լինի կտակում արված նրա անձնական մակագրության կամ կտակին կից հայտարարության մեջ:

Ժառանգներն իրենց համաձայնությամբ կարող են կտակի կատարումը հանձնարարել իրենցից մեկին կամ այլ անձի: Նման համաձայնության բացակայության դեպքում ժառանգներից մեկի կամ մի քանիսի պահանջով կտակակատար նշանակում է դատարանը:

Կտակակատարն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել իր պարտականությունների կատարումից` այդ մասին նախապես տեղեկացնելով ըստ կտակի ժառանգներին: Ժառանգների դիմումի հիման վրա, դատարանի վճռով, կտակակատարը կարող է ազատվել իր պարտականությունների կատարումից:

Կտակակատարը պարտավոր է`

1) սույն օրենսգրքի 76 գլխով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար.

2) բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին.

3) ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը.

4) սույն օրենսգրքի 1242 հոդվածով սահմանված հերթականությամբ մարել ժառանգման հետ կապված պարտքերը.

5) ապահովել ժառանգների կողմից իրենց հասանելիք գույքի ստացումը ժառանգատուի կամքին և օրենքին համապատասխան.

6) կատարել կտակային հանձնարարությունները կամ ըստ կտակի ժառանգներից պահանջել կտակային հանձնարարության կատարում:

Կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործեր:

Կտակակատարն իր գործառնություններն իրականացնում է այն ժամկետում, որն անհրաժեշտ է ժառանգատուին հասանելիք գումարները բռնագանձելու, ժառանգությունը պարտքերից մաքրելու և ժառանգությունը բոլոր ժառանգների կողմից տիրապետելու համար:

Կտակակատարը ժառանգների պահանջով պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին:

Կտակակատարը` ժառանգությունը պահպանելու, այն կառավարելու և կտակը կատարելու հետևանքով կրած անհրաժեշտ ծախսերի համար ժառանգության հաշվին հատուցում, ինչպես նաև` վարձատրություն ստանալու իրավունք ունի: Կտակում կարող է նախատեսվել կտակակատարի վարձատրությունը ժառանգության հաշվին:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.