Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 122.
Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին

 

Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:

Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:

Հասարակական միավորումների մասնակիցներն այդ կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք պատասխանատու չեն հասարակական միավորումների պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները` իրենց մասնակիցների պարտավորությունների համար:

Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքը ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:

Հասարակական միավորումների առանձին տեսակների առանձնահատկությունները և իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

(122-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-32-Ն օրենք)

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.