Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 123.
Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին

 

Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:

Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների պարտավորությունների համար:

Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ:

Հիմնադրամի կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի հիմնադրամի անվանումը` «հիմնադրամ» բառի ներառմամբ, տեղեկություններ` հիմնադրամի նպատակի մասին, նշում` հիմնադրամի մարմինների, այդ թվում` հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող հոգաբարձուների խորհրդի, հիմնադրամի պաշտոնատար անձանց նշանակելու և ազատելու կարգի, հիմնադրամի լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին:

Հիմնադրամների առանձին տեսակների, մասնավորապես` բարեգործական կազմակերպությունների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.