Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 124.
Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը

 

Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու հնարավորություն է նախատեսված:

Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրամի կանոնադրությամբ նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմնի դիմումի հիման վրա:

Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

Հիմնադրամը կարող է լուծարվել`

1) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.

3) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(124-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-143-Ն օրենք)

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.