Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 149.
Իրավունքներն արժեթղթով փոխանցելը

 

Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:

Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերի և պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման: Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման և բռնագանձման դեպքերում: Սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն ժառանգման կարգով, ինչպես նաև համապատասխան տեսակի արժեթղթի թողարկումը նախատեսող օրենքով նախատեսված այլ դեպքերում: Արժեթղթով իրավունք փոխանցող անձը, սույն օրենսգրքի 405 հոդվածին համապատասխան, պատասխանատվություն է կրում համապատասխան պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատու չէ այն չկատարելու համար:

Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: Օրդերային արժեթղթով իրավունքներ փոխանցող անձը` փոխանցագրողը (ինդոսանտը), պատասխանատվություն է կրում ոչ միայն իրավունքի գոյության, այլև դրա իրականացման համար:

Արժեթղթի վրա կատարված փոխանցագիրն արժեթղթով հավաստված բոլոր իրավունքները փոխանցում է արժեթղթի նոր տիրոջը (ինդոսատին), ում կամ որի հրամանով փոխանցվում են արժեթղթով իրավունքները: Փոխանցագիրը կարող է լինել ձևաթղթային (առանց նշելու այն անձին, ում պետք է տրամադրվի կատարումը) կամ օրդերային (այն անձի նշմամբ, ում կամ որի հրամանով պետք է իրականացվի կատարումը):

Փոխանցագիրը կարող է սահմանափակվել միայն արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման հանձնարարությամբ` առանց այդ իրավունքները ինդոսատին փոխանցելու (հանձնարարական փոխանցագիր): Այդ դեպքում ինդոսանտը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:

(149-րդ հոդվածը փոփ. 11.11.05 թիվ ՀՕ-224-Ն, 21.06.14 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.