Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 153.
Ընդհանուր դրույթներ

 

Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը, ներդրումային ֆոնդի փայը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:

Պարտատոմսը, բաժնետոմսը և ներդրումային ֆոնդի փայը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:

Չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային արժեթղթեր են:

Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են:

Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:

(153-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-69-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.