Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 167.
Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը

 

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման սահմանափակումները, սույն օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներին համապատասխան, սահմանված են օրենքով:

Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններն իրենց հիմնադիրներից (մասնակիցներից, անդամներից), իրենց որպես ավանդներ կամ վճարներ հանձնված, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց կողմից այլ հիմքերով ձեռք բերված գույքի սեփականատերերն են:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.