Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 236.
Հաջորդող գրավ

 

Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ): Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:

Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:

Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով:

Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն մինչև գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը պարտավոր է նախորդ գրավառուին ծանուցել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին` այդ մասին տեղեկանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցումն ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի`

1) չձեռնարկելու որևէ գործողություն գրավի առարկայի հետ կապված կամ

2) սկսելու գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլևս իրավասու չէ սկսելու բռնագանձման գործընթաց կամ

3) գնելու գրավի առարկա գույքը կամ

4) նոր գրավառուից գնելու գրավով ապահովված պարտավորությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25 գլխով սահմանված կարգով, և դադարեցնելու բռնագանձման գործընթացը կամ

5) առաջարկելու նոր գրավառուին ամբողջությամբ կատարել իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտապանի պարտավորությունը կամ

6) համաձայնություն տալու նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:

Նախորդ գրավառուն պարտավոր է սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման մասին որոշում կայացնելու մասին տեղեկացնել նոր գրավառուին սույն հոդվածով նախատեսված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուի կայացրած որոշմամբ:

Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, մի քանի նախորդ գրավառուների առկայության դեպքում նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելուց առաջ սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցել իրեն նախորդող բոլոր նախորդ գրավառուներին և առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուների կայացրած որոշմամբ` ըստ նախորդ գրավառուների հաջորդականության:

(236-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-78-Ն, 23.05.06 ՀՕ-79-Ն, 17.06.16 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.