Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 246.
Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը և գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

 

Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, եթե`

1) գրավատուի մոտ թողնված գրավի առարկան պայմանագրի պայմանների խախտմամբ դուրս է եկել նրա տիրապետությունից.

2) գրավատուն խախտել է գրավի առարկան փոխարինելու կանոնները (հոդված 240).

3) գրավի առարկան կորել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար գրավառուն պատասխանատու չէ, իսկ գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից:

Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, իսկ այդ պահանջը չբավարարվելու դեպքում` բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա, եթե`

1) դա նախատեսված է օրենքով.

2) գրավատուն չի կատարել սույն օրենսգրքի 237 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները.

3) գրավատուն խախտել է գրավ դրված գույքի օգտագործման և տնօրինման կանոնները (238 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր):

(246-րդ հոդ. փոփ. 17.06.16 ՀՕ-110-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.