Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 255.
Գրավատուն հանձնված գույքի գրավ

 

Անձնական օգտագործման շարժական գույքը քաղաքացիներից գրավ ընդունելը` ի ապահովումն կարճաժամկետ վարկերի, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները` գրավատները:

Գրավատանը պահվող գույքի գրավի պայմանագիրը ձևակերպվում է գրավատան կողմից գրավատոմս տալու միջոցով:

Գրավ դրվող գույքը հանձնվում է գրավատուն:

Գրավատունը պարտավոր է, հօգուտ գրավատուի, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով` գրավն ընդունելու պահին տվյալ տեսակի և որակի գույքի շուկայական գնին համապատասխան:

Գրավատունն իրավունք չունի օգտագործել և տնօրինել գրավ դրված գույքը:

Գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի և վնասվածքի համար:

Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար:

Գրավատների կողմից քաղաքացիներին պատկանող գույքի գրավով նրանց վարկավորման կանոնները սահմանվում են օրենքով:

Գրավատանը դրված գույքի գրավի պայմանագրի պայմանները, որոնք սահմանափակում են գրավատուի իրավունքները սույն օրենսգրքով և այլ օրենքներով նրան վերապահված իրավունքների համեմատությամբ, առոչինչ են:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.