Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 310.
Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքի անվավերությունը

 

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից, առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության կնքած գործարքը, այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է սույն օրենսգրքի 30 հոդվածի 1-ին կետին համապատասխան, դատարանով կարող է անվավեր ճանաչվել ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի հայցով:

Եթե նման գործարքն անվավեր է ճանաչվել, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:

Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենսգրքի 24 հոդվածի կանոններին համապատասխան լրիվ գործունակ դարձած անչափահասների գործարքների վրա:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.