Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 330.
Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը

 

Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

 

ԳԼՈՒԽ 20.1
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

(20.1-ին գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն օրենք)

 

Հոդված 330.1.
Ծանուցումները

 

Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում` նաև այլոց համար:

Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք և արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:

Պայմանագրով, կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:

Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով:

Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումն ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում:

Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարվելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարվելու մասին:

Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաև պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:

Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:

(330.1-ին հոդ. լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 21
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.