Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 355.
Պարտավորություն կատարելու վայրը

 

Պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի`

1) հողամաս, շենք, շինություն կամ այլ անշարժ գույք հանձնելու պարտավորությամբ` գույքի գտնվելու վայրում.

2) ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում.

3) ձեռնարկատիրոջ` ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ` գույք պատրաստելու կամ պահպանելու վայրում, եթե այդ վայրը պարտավորության ծագման պահին հայտնի է եղել պարտատիրոջը.

4) դրամական պարտավորությամբ` պարտավորության ծագման պահին պարտատիրոջ բնակության վայրում, իսկ եթե պարտատերն իրավաբանական անձ է, ապա` պարտավորության ծագման պահին նրա գտնվելու վայրում: Եթե պարտատերը պարտավորության կատարման պահին փոխել է բնակության կամ գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացրել է պարտապանին` պարտատիրոջ բնակության կամ գտնվելու նոր վայրում` կատարման տեղի փոփոխման հետ կապված ծախսերը դնելով պարտատիրոջ վրա.

5) այլ պարտավորությունների համար` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա գտնվելու վայրում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.