Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 4.
Այլ իրավական ակտեր

 

(1-ին մասն ուժը կորցրել է 04․02․2017 թվականից` 16.12.16 ՀՕ-10-Ն օրենք)

Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր:

Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող որոշումներ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սույն օրենսգրքին կամ այլ օրենքի հակասելու դեպքում, կիրառվում է սույն օրենսգիրքը կամ համապատասխան օրենքը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերի գործողությունն ու կիրառումը որոշվում են սույն գլխի կանոններով:

Նախարարությունները և գործադիր իշխանության այլ մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կարող են քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող ակտեր հրապարակել միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու սահմաններում:

(4-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.