Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 416.
Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը

 

Պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն):

Միանալու կամ այլ պայմանագրով, որով պարտատերը սպառող քաղաքացի է, պարտապանի պատասխանատվության չափը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է, եթե պարտավորության տվյալ տեսակի կամ տվյալ խախտման համար պատասխանատվության չափը սահմանված է օրենքով, կամ համաձայնությունը կայացվել է մինչև պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվության հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը:

 

Հոդված 416.1.
Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը

 

Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջև ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:

Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`

1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.

2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին.

3) ընտրել և փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:

(416.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն օրենք)

 

Հոդված 416.2.
Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի պատասխանատվության հիմքերը

 

Երրորդ անձանց համար պայմանագրեր կնքելու կամ կատարելու հարթակ ծառայող ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի շահագործողը (էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողը) երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի ու երրորդ անձի միջև կնքված պայմանագրով:

Սույն հոդվածի 1-ին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողն էլեկտրոնային առևտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:

(416.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն օրենք)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.