Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 476.
Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը

 

Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը:

Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին:

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ գնորդին հանձնելու պահին ապրանքի նկատմամբ առկա են եղել երրորդ անձանց հավակնությունները, որոնց մասին վաճառողը տեղյակ էր, եթե հետագայում այդ հավակնությունները սահմանված կարգով ճանաչվել են օրինաչափ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.