Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 482.
Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները

 

Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրով որոշված ապրանքի քանակից ավելին է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է սույն օրենսգրքի 499 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին: Եթե վաճառողը գնորդի ծանուցումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չի տնօրինում ապրանքի համապատասխան մասը, գնորդն իրավունք ունի ընդունել ամբողջ ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գնորդի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում (սույն հոդվածի 2-րդ կետ) լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.