Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 484.
Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները

 

Վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքներ հանձնելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և դրանց համար վճարելուց, իսկ եթե վճարել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրին համապատասխան, տեսականու ապրանքների հետ գնորդին հանձնել է տեսականու մասին պայմանի խախտմամբ ապրանքներ, գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) ընդունել տեսականու վերաբերյալ պայմանին համապատասխանող ապրանքները և հրաժարվել մնացած ապրանքներից.

2) հրաժարվել հանձնված բոլոր ապրանքներից.

3) պահանջել տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքների փոխարինում պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքներով.

4) ընդունել հանձնված բոլոր ապրանքները:

Ապրանքներից, որոնց տեսականին չի համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմանին, հրաժարվելու կամ տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքները փոխարինելու մասին պահանջ ներկայացնելու դեպքում, գնորդն իրավունք ունի նաև հրաժարվել այդ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե վճարվել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

Տեսականու մասին առուվաճառքի պայմանագրի պայմանին չհամապատասխանող ապրանքները համարվում են ընդունված, եթե գնորդը դրանք ստանալուց հետո ողջամիտ ժամկետում վաճառողին չի հայտնել ապրանքներից հրաժարվելու մասին:

Եթե գնորդը չի հրաժարվել առուվաճառքի պայմանագրով որոշված տեսականուն չհամապատասխանող ապրանքներից, նա պարտավոր է դրանց համար վճարել վաճառողի հետ համաձայնեցված գնով: Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գինը համաձայնեցնելու համար, ապա գնորդն ապրանքների համար վճարում է այն գնով, որը պայմանագիրը կնքելու պահին համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.