Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 486.
Ապրանքի որակի երաշխիքը

 

Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:

Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը` տրամադրելու ապրանքի որակի երաշխիք, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այնպիսի ապրանք, որը պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատվածում (երաշխիքային ժամկետ) պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին:

Ապրանքի որակի երաշխիքը տարածվում է դրա բոլոր բաղադրամասերի (կոմպլեկտավորող տարրերի) վրա, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.