Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 487.
Երաշխիքային ժամկետի հաշվարկը

 

Երաշխիքային ժամկետն սկսվում է ապրանքը գնորդին հանձնելու պահից (հոդված 474), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Եթե գնորդը, վաճառողից կախված հանգամանքներով, զրկված է պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքն օգտագործելու հնարավորությունից, երաշխիքային ժամկետն սկսվում է վաճառողի կողմից համապատասխան հանգամանքները վերացնելուց հետո:

Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակով, որի ընթացքում ապրանքը չի կարող օգտագործվել դրանում հայտնաբերված թերությունների պատճառով` վաճառողին, սույն օրենսգրքի 499 հոդվածով սահմանված կարգով, ապրանքի թերությունների մասին ծանուցելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Կոմպլեկտավորող տարրերի երաշխիքային ժամկետը համարվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետին հավասար և սկսվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) փոխարեն, որում երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել են թերություններ (հոդված 492), գնորդին հանձնված այլ ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) նկատմամբ սահմանվում է նույն տևողությամբ երաշխիքային ժամկետ, ինչը սահմանված էր փոխարինվածի համար, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.