Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 490.
Ապրանքի որակի ստուգումը

 

Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով:

Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին:

Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան:

Եթե օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի` գնորդին հանձնվող ապրանքի որակն ստուգելու (փորձարկելու, վերլուծելու, զննելու և այլն) պարտականություն, ապա վաճառողը պարտավոր է ապրանքի որակն ստուգելու մասին ապացույցներ տրամադրել գնորդին:

Վաճառողի և գնորդի կողմից իրականացվող ապրանքի որակի ստուգման կարգը և պայմանները պետք է լինեն միանման:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.