Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 493.
Հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետները

 

Գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, որ դրանք հայտնաբերված լինեն սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով:

Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:

Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող տարրի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:

Եթե պայմանագրով կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե կոմպլեկտավորող տարրի թերությունները հայտնաբերվել են դրա երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ավարտից:

Ապրանքի նկատմամբ, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, գնորդն իրավունք ունի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

Այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, իսկ գնորդը թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն ապրանքը գնորդին հանձնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև ապրանքն իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.