Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 496.
Անկոմպլեկտ ապրանք հանձնելու հետևանքները

 

Անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում (հոդված 494), գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ, վաճառողից պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետներում կոմպլեկտավորելու ապրանքը:

Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում չի կատարել ապրանքը կոմպլեկտավորելու վերաբերյալ գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ`

1) պահանջել անկոմպլեկտ ապրանքը փոխարինելու կոմպլեկտավորված ապրանքով.

2) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև վաճառողի կողմից գնորդին ապրանքների կոմպլեկտ հանձնելու պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 495), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.