Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 498.
Ապրանքն առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով հանձնելու հետևանքները

 

Այն դեպքերում, երբ տարավորելու և (կամ) փաթեթավորելու ենթակա ապրանքը հանձնվում է գնորդին` առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով, գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տարավորելու և (կամ) փաթեթավորելու ապրանքը կամ փոխարինելու անպատշաճ տարան և (կամ) փաթեթը, եթե այլ բան չի բխում պայմանագրից, պարտավորության էությունից կամ ապրանքի բնույթից:

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գնորդն իրավունք ունի վաճառողին, այդ կետում նշված պահանջները ներկայացնելու փոխարեն, առաջադրել անպատշաճ որակի ապրանք հանձնելուց բխող պահանջներ (հոդված 491):

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.