Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 501.
Ապրանքի գինը

 

Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար:

Եթե գինը սահմանվել է` ելնելով ապրանքի քաշից, ապա այն որոշվում է ապրանքի զուտ (մաքուր) քաշով (նետտո), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի գինը ենթակա է փոփոխման` ելնելով այն պայմանավորող ցուցանիշներից (ինքնարժեք, ծախսեր և այլն), սակայն որոշված չէ գնի վերանայման եղանակը, գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը հանձնելու պահին այդ ցուցանիշների հարաբերակցությունից: Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականության կետանցի դեպքում գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը` պայմանագրով նախատեսված պահին հանձնելու այդ ցուցանիշների հարաբերակցությունից, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան:

Սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.