Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 502.
Ապրանքի համար վճարելը

 

Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս):

Եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:

Եթե գնորդը, առուվաճառքի պայմանագիրը խախտելով, հրաժարվում է ապրանքն ընդունելուց և դրա համար վճարելուց, վաճառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել վճարելու ապրանքի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրին համապատասխան պարտավոր է գնորդին հանձնել ոչ միայն ապրանքներ, որոնց համար գնորդը չի վճարել, այլև ուրիշ ապրանքներ, վաճառողն իրավունք ունի չհանձնել այդ ապրանքները, մինչև նախկինում հանձնված բոլոր ապրանքների համար լրիվ վճարելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.