Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 503.
Ապրանքի համար նախապես վճարելը

 

Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից չկատարվելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:

Այն դեպքում, երբ նախապես գումար ստացած վաճառողը սահմանված ժամկետում չի կատարում ապրանքը հանձնելու պարտականությունը (հոդված 473), գնորդն իրավունք ունի պահանջել հանձնելու վճարված ապրանքը կամ վերադարձնելու ապրանքի համար նախապես վճարված գումարը:

Այն դեպքում, երբ վաճառողը չի կատարում նախապես վճարված ապրանքը հանձնելու պարտականությունը, և այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, նախապես վճարված գումարին ենթակա են վճարման սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրով ապրանքը պետք է հանձնվեր, մինչև ապրանքը գնորդին հանձնելու կամ նրան նախապես վճարված գումարը վերադարձնելու օրը: Պայմանագրով կարող է նախատեսվել նախապես վճարված գումարը գնորդից ստանալու օրվանից այդ գումարից վաճառողի` տոկոսներ վճարելու պարտականությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.