Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 511.
Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը

 

Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին:

Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկությունները կամ ցուցադրելու դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:

Եթե վաճառքի վայրում գնորդին հնարավորություն չի տրվել անհապաղ ստանալու ապրանքի մասին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, նա իրավունք ունի վաճառողից պահանջել հատուցելու մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու հետ կապված վնասները, իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա ողջամիտ ժամկետում հրաժարվել այն կատարելուց, պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը և հատուցելու վնասները:

Գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.