Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 512.
Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով

 

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել ապրանքը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում գնորդի կողմից ընդունելու պայմանով, որի ընթացքում այդ ապրանքը չի կարող վաճառվել այլ գնորդի:

Պայմանագրով սահմանված ժամկետում գնորդի չներկայանալը կամ ապրանքն ընդունելու համար այլ անհրաժեշտ գործողություններ չկատարելը համարվում է գնորդի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքի հանձնումն ապահովող վաճառողի լրացուցիչ ծախսերը ներառվում են ապրանքի գնի մեջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.