Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 514.
Ապրանքների վաճառքն ավտոմատների օգտագործմամբ

 

Այն դեպքերում, երբ ապրանքների վաճառքն իրականացվում է ավտոմատների օգտագործմամբ, ավտոմատների տերը պարտավոր է գնորդներին տեղեկատվություն հաղորդել ապրանքներ վաճառողի մասին` ավտոմատների վրա տեղեկություններ փակցնելով կամ գնորդներին այլ եղանակներով տեղեկատվություն տրամադրելով վաճառողի անվանման (ֆիրմային անվանման), գտնվելու վայրի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք գնորդը պետք է կատարի ապրանքը ձեռք բերելու համար:

Ավտոմատների օգտագործմամբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված` գնորդի կողմից ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գործողություններ կատարելու պահից:

Եթե գնորդին չի տրամադրվել այն ապրանքը, որի համար նա վճարել է, վաճառողը պարտավոր է գնորդի պահանջով այն անհապաղ տրամադրել կամ վերադարձնել գնորդի վճարած գումարը:

Այն դեպքերում, երբ ավտոմատն օգտագործվում է դրամը մանրելու, վճարման նշանները ձեռք բերելու կամ տարադրամ փոխանակելու համար, կիրառվում են մանրածախ առուվաճառքի կանոնները, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.