Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 515.
Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով

 

Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը:

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին, իսկ նրա բացակայության դեպքում` ապրանքը տեղ հասցնելը հավաստող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնող անձին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

Եթե ապրանքը գնորդին հանձնելու համար տեղ հասցնելու ժամանակը պայմանագրով որոշված չէ, ապա ապրանքը պետք է տեղ հասցվի գնորդի պահանջն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.