Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 519.
Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը

 

Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:

Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ չափերի, ձևի, տեսակի կամ այլ հատկանիշներ ունեցող պատշաճ որակի ապրանքի հետ փոխարինելիս փոխարինվող ապրանքի և անպատշաճ որակի ապրանքի փոխարեն հանձնվող ապրանքի գների միջև եղած տարբերությունը հատուցվում է:

Եթե վաճառողը գնորդի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:

Ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու մասին պահանջի դեպքում, հաշվի է առնվում ապրանքի գինն իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե գնորդի պահանջը կամովին չի բավարարել, գինը համաչափորեն իջեցնելու մասին` դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:

Վաճառողին անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնորդն իրավունք ունի պահանջել մանրածախ առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա համապատասխան ապրանքի գնի, իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճիռը կայացնելու օրվա գնի միջև տարբերությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.