Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 52.
Իրավաբանական անձի իրավունակությունը

 

Իրավաբանական անձը կարող է ունենալ իր հիմնադիր փաստաթղթով նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

Իրավաբանական անձինք կարող են ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրավաբանական անձը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա: Օրենքով սահմանված դեպքերում գործունեության առանձին տեսակներով իրավաբանական անձը կարող է միայն զբաղվել այդ գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացնելուց հետո:

Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով: Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից:

Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:

Իրավաբանական անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական անձն իր իրավունքների սահմանափակման մասին որոշումը կարող է բողոքարկել դատարան:

Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (56 հոդվածի 3-րդ կետ) և դադարում է լուծարման ավարտի (69 հոդվածի 7-րդ կետ) պահից:

Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ ծանուցման ներկայացում, ծագում է նման թույլտվությունը ստանալու (ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու) պահից կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

(52-րդ հոդվածը փոփ. 13.11.15 ՀՕ-128-Ն, 16.12.16 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.