Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 522.
Մատակարարման պայմանագիր կնքելիս ծագած տարաձայնությունները կարգավորելը

 

Եթե մատակարարման պայմանագիրը կնքելիս պայմանագրի առանձին պայմանների վերաբերյալ կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, պայմանագիր կնքելու առաջարկ արած և մյուս կողմից այդ պայմանների համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն ստացած կողմը պարտավոր է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պայմանագրի համապատասխան պայմանները համաձայնեցնելու համար կամ մյուս կողմին գրավոր տեղեկացնել պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ համաձայնեցված չէ կողմերի միջև:

Պայմանագրի համապատասխան պայմանների վերաբերյալ առաջարկություններ ստացած կողմը, որը միջոցներ չի ձեռնարկել պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մյուս կողմին չի ծանուցել պայմանագիրը կնքելուց իր հրաժարվելու մասին, պարտավոր է հատուցել պայմանագրի պայմանների համաձայնելուց խուսափելու հետևանքով առաջացած վնասները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.