Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 524.
Ապրանքների մատակարարման կարգը

 

Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով:

Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման կարգադրագրում նշված ստացողներին:

Բեռնման կարգադրագրի բովանդակությունը և այն գնորդի կողմից մատակարարին ուղարկելու ժամկետը սահմանվում են պայմանագրով: Եթե բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, այն պետք է մատակարարին ուղարկվի մատակարարման փուլն սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ:

Գնորդի կողմից բեռնման կարգադրագիրը սահմանված ժամկետում մատակարարին չտրամադրելը վերջինիս իրավունք է տալիս հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: Մատակարարն իրավունք ունի նաև պահանջել հատուցելու բեռնման կարգադրագիրը չներկայացնելու հետ կապված վնասները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.