Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 527.
Ապրանքների տեսականին թերի մատակարարվածը լրացնելիս

 

Ապրանքների տեսականին, որոնց թերի մատակարարումը ենթակա է լրացման, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում մատակարարը պարտավոր է լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակն այդպիսի տեսականիով, որը սահմանվել է այն փուլի համար, որում թույլ է տրվել թերի մատակարարումը:

Մեկ անվանման ապրանքների մատակարարումը պայմանագրով նախատեսվածից մեծ քանակով չի հաշվվում որպես նույն տեսականու մեջ մտնող այլ անվանման ապրանքների թերի մատակարարման ծածկում, և թերի մատակարարումը ենթակա է լրացման, բացառությամբ այն դեպքի, երբ նման մատակարարումն իրականացվել է գնորդի նախնական գրավոր համաձայնությամբ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.