Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 529.
Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը

 

Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին:

Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն:

Եթե մատակարարն այդ ժամկետում չի տնօրինում ապրանքը, գնորդն իրավունք ունի իրացնել ապրանքը կամ այն վերադարձնել մատակարարին:

Մատակարարը հատուցում է ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ վաճառողին վերադարձնելու հետ կապված` գնորդի կատարած անհրաժեշտ ծախսերը:

Ընդ որում, ապրանքն իրացնելուց ստացված հասույթը տրվում է մատակարարին` գնորդի հասանելիքը հանելով:

Այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.