Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 535.
Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում

 

Եթե մատակարարը չի մատակարարել պայմանագրով նախատեսված քանակի ապրանքներ կամ չի կատարել սահմանված ժամկետում անորակ ապրանքները փոխարինելու կամ ապրանքների կոմպլեկտավորման մասին գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի չմատակարարված ապրանքները ձեռք բերել այլ անձանցից` մատակարարի վրա դնելով դրանք ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը:

Մատակարարի կողմից ապրանքները չմատակարարելու կամ ապրանքների թերությունները չվերացնելու կամ անկոմպլեկտ ապրանքների վերաբերյալ գնորդի պահանջները չկատարելու դեպքերում այլ անձանցից ապրանքներ ձեռք բերելիս` գնորդի ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենսգրքի 539 հոդվածի 1-ին կետով սահմանված կանոններով:

Գնորդը (ստացողը) իրավունք ունի հրաժարվել անպատշաճ որակի և անկոմպլեկտ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե նման ապրանքների համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը մինչև ապրանքների թերությունները և անկոմպլեկտայնությունը վերացնելը կամ դրանք փոխարինելը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.