Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 537.
Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը

 

Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:

Եթե գնորդը մատակարարին վճարել է մի քանի պայմանագրերով ստացած նույնանուն ապրանքների համար, և վճարված գումարը բավարար չէ բոլոր պայմանագրերով գնորդի պարտավորությունները մարելու համար, ապա վճարված գումարը պետք է հաշվարկվի գնորդի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:

Եթե մատակարարը կամ գնորդը չի օգտվել սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով իրեն վերապահված իրավունքներից, պարտավորության կատարումը հաշվարկվում է որպես այն պայմանագրով նախատեսված պարտավորության մարում, որի կատարման ժամկետը լրացել է ավելի վաղ: Եթե մի քանի պայմանագրերով պարտավորության կատարման ժամկետը լրացել է միաժամանակ, կատարումը հաշվարկվում է համամասնորեն` որպես բոլոր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարում:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.