Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 538.
Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը

 

Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):

Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում.

2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները.

2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:

Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:

Մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.