Հ Հ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 539.
Վնասների հաշվարկը պայմանագիրը լուծելիս

 

Եթե գնորդը վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է ապրանք` պայմանագրով նախատեսվածի փոխարեն, ապա նա կարող է վաճառողին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:

Եթե վաճառողը գնորդի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո` ողջամիտ ժամկետում, այլ անձի` պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր, սակայն ողջամիտ գնով վաճառել է ապրանք, ապա վաճառողը կարող է գնորդին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:

Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով պայմանագիրը լուծելուց հետո, լուծված պայմանագրի փոխարեն գործարք չի կնքվել, և եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, կողմը կարող է վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գների միջև տարբերության չափով:

Ընթացիկ է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանուն ապրանքի համար այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր ապրանքի հանձնումը: Եթե այդ վայրում բացակայում է ընթացիկ գինը, ապա կարող է օգտագործվել այլ վայրում կիրառվող ընթացիկ գինը, որը կարող է ողջամիտ փոխարինիչ ծառայել փոխադրման ծախսերի տարբերության հաշվառմամբ:

Սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները բավարարելը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմին չի ազատում մյուս կողմին պատճառված այլ վնասները հատուցելուց:

 

    4. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.